01 06 2022

Մենք դուրս ենք եկել պայքարի հանուն արժանապատիվ Հայաստանի, մեր պայքարը բեկել հնարավոր չէ. Ասպրամ Կրպեյան



Երեխաները առաջին շահառուն են արժանապատիվ Հայաստանի, մենք մեր բաժին աշխատանքը պետք է պատվով կատարենք և հնարավորություն տանք նրանց արժանապատիվ կյանքով ապրելու: Այս մասին երթի ժամանակ ասաց պատգամավոր Ասպրամ Կրպեյանը: Նա անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե շարժումը դադարելու է:

«Ես չգիտեմ, թե ովքեր են նման լուրեր տարածում, բայց ուզում եմ բոլորի մտահոգությունները փարատել, այս շարժումը հնարավոր չէ կասեցնել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ