31 05 2022

Մոտ օրերս սահմանազատման հարցերով հանդիպում կլինի Մոսկվայում․ ՊՆ փոխնախարար



Մոտ օրերս սպասվում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների Մոսկովյան հանդիպումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ 

Փոխնախարարը նշեց, որ օր իրեն հայտնի չէ։

Դիտարկմանը, երբ սահմանին զոհեր են լինում, հանձնաժողովի աշխատանքի շարունակություն տեսնո՞ւմ է, Սարգսյանը պատասխանեց․

«Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն՝ ամենավատ բանակցություն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ