26 05 2022

ԲԴԽ նախագահին ներկայացրինք մեր պահանջները․ Կարին Տոնոյան



Հանդիպեցինք ԲԴԽ նախագահին, ներկայացրինք մեր պահանջները, բնականաբար խոսվեց, որ մենք ճանաչված ենք տուժող, որին մենք դեմ ենք և պահանջում ենք, որ 259 հոդվածով հարուցվի քրգործ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես առերևույթ պետական հանցագործություն կատարած։ Նաև մեր գլխավոր պահանջը ներկայացրին,  որ պետք է դատական նիստերը  տեղի ունենան դռնբաց։ Այս մասին ԲԴԽ-ից դուրս գալուց հետո ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատներն ԲԴԽ-ի շենքի մոտ էին. նրանք պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ԲԴԽ-ի մոտ աջակցելու էին եկել զոհված զինծառայողների ծնողների պահանջին:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ