25 05 2022

Ադրբեջանում հայտարարել են, որ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին

Ադրբեջանում հայտարարել են, որ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին

Ադրբեջանում հայտարարել են, որ ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է Ադրբեջանի գերիների և պատանդների հարցերով տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ապրիլի 24-ին հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ