25 05 2022

Ժամը 19:00-ին Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաք տեղի կունենա. Իշխան Սաղաթելյան



Կարող ենք ֆիքսել, որ անտերություն է երկրում: Քայլերթին հետո Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Առավոտ ժամը 8-ից մեր բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այս հրապարակում էին, շրջափակման մեջ պահեցինք Անվտանգության խորհրդի և Նախագահի նստավայրը շուրջ երեք ժամ: Արձանագրեցինք, որ որևէ աշխատակից երկու կարևոր պետական հաստատություններում մուտք չի գործել բացի հավաքարարներից և մի քանի անվտնագության ածառայողներից:

Կարող ենք ֆիքսել , որ անտերություն է երկրում՝ չնայած այդ երկու ինստիտուտները այնպես չէ, որ ժողովրդի համար էին ծառայում, որքան չգնան, այդքան լավ»:

Ինչ վերաբերում է այսօրվա անելիքներին, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Ժամը 16:00 այստեղ կարևոր միջոցառում ենք ունենալու, հրավիրում եմ մեր հայրենակիցներին, այստեղ են լինելու մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն՝ ամբողջ կազմով: Իսկ ժամը 19:00-ին Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, այնուհետև նորից դիմադրության երթ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ