23 05 2022

Մետրոյի կին աշխատակցին ղեկավարությունից հորդորել են աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակում․ 168․am

Մետրոյի կին աշխատակցին ղեկավարությունից հորդորել են աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակում․ 168․am

Այսօր ընդդիմադիրների՝ մետրոյում իրականացված անհնազանդության ակցիաների ժամանակ տհաճ միջադեպ արձանագրվեց Մետրոյի «Երիտասարդական» կայարանում: Ակցիայի մասնակիցները գնացքի վագոններից մեկի վրա փակցրեցին Արցախի դրոշը, ինչից հետո երիտասարդ մի տղա սկսեց քերել այն: Նրան ջանասիրաբար միացավ «Երիտասարդական» կայարանի մի կին աշխատակից, բայց դա ամենը չէր:

«Մի պոկեք Արցախի դրոշը, մի նմանվեք թուրքին» ակցիայի մասնակիցների կոչին ի պատասխան՝ մետրոյի աշխատակից կինը պատասխանեց՝ «Աղջիկ ջան, գնայիր կռվեիր»:

168.am-ի հետ զրույցում Երևանի Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշել է՝ միջադեպի մասին զեկուցվել է տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին:

«Վերջինս, պարզելով ստեղծված իրավիճակը, աշխատակցին հորդորել է աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում»,- ասաց Երևանի Մետրոպոլիտենի խոսնակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ