21 05 2022

Վարչապետի աթոռը զավթածի կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, լեգիտիմ չէ․ Արթուր Վանեցյան



Վարչապետի աթոռը զավթած անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի անունից որևէ փաստաթուղթ ստորագրել կամ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել։ Նրա կողմից որևէ համաձայնություն, որը ձեռք կբերվի այս օրերին, մեզ համար լեգիտիմ չէ և մենք դա չենք ընդունելու, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև համընդհանուր պայքարին՝ վստահեցնելով՝ հաղթանակը մոտ է։


«Պետք է մեկ բռունք դարձած՝ գնանք առաջ։ Թույլ չենք տալու, որ Հայաստանը թրքանա։ Թույլ չենք տալու, որ Հայաստանը թուրքի առաջ ծնկած ապրի։ Սրանց վռնդելու ենք և կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանն, արձագանքելով իշխանության տարածած թեզերին, թե ընդդիմությունը ծրագիր ու օրակարգ չունի, ընդգծեց՝ իրական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ծրագիրն էլ, օրակարգն էլ կա և ներկայացված է։

«Ուղղակի սրանք, կառչած մնալով իրենց աթոռներից, բոլորին մոլորեցնում են։ Բայց տեսնու՞մ եք՝ երթի, ողջ օրվա ընթացքում ինչպես են մարդիկ մեզ ողջունում։ Գրեթե չկա այնպիսի մարդ, ով չի ողջունում երթի, Համազգային շարժման մասնակիցներին։

Սա իրապես համազգային շարժում է, սա հայկական շարժում է, և շատ կարճ ժամանակ հետո ենք ունենալու ենք արդյունք։ Հաղթանակը շատ մոտ է»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ