Հայրենիք կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
Իշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում
Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու հանար:
Հարց է առաջանում. ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում:
Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը:
Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերվում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին:
Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց:
Դուք հոմ հիմար չեք...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը