18 05 2022

ՔԿ-ում որոշում են կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը

ՔԿ-ում որոշում են կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ՔԿ քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի ավագ եղբորը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Մի քանի ժամ առաջ տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության քննիչը որոշում է կայացրել ձերբակալել նաև Գարիկ Գալեյանի, ավագ եղբորը՝ Արթուրին:
Այս պահին պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Սարգսյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և ես արդեն մոտ 3 ժամ գտնվում ենք քննչականում:

Հուսով ենք, որ վարույթ իրականացնող մարմինը չի գնա նման քայլի և չի ձերբակալի Արթուր Գալեյանին, ինչպես նաև կվերացնի Գարիկ Գալեյանի ձերբակալման ավելի վաղ ընդունած որոշումը:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արթուր Գալեյանը ինքնակամ է ներկայացել քննչական մարմին և չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ