«Դիմադրության» շարժումը խաղաղ անհանզանդության ակցիաները ուղեկցվում էր ոստիկանների հետ միջադեպերով։ Բերետավորները բիրտ ուժ կիրառելով, քաշքշելով, թևերը ոլորելով նրանց նստեցնում են մեքենաներ առանց որևէ նախազգուշացման։
«Տեսնո՞ւմ եք, թե ի՞նչ եք անում»,- ոստիկաններին դիմեց Արամ Վարդևանյանը, ինչին ոստիկաններից մեկը պատասխանեց, թե ոչ մեկին վնաս չեն տալիս։
«Մենք խաղաղ ակցիա ենք անում, դուք պետք է պետք է աջակցեք մեր խաղաղ հավաքը, այլ ոչ թե բերման ենթարկեք»,- նշեց Վարդևանյանը։
Նշենք, որ ոստիկաններից մեկն էլ այն ոստիկանն է, որը շիշ էր նետում ակցիա իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը