16 05 2022

ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին․ Կոչուբաև

ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին․ Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․ 

«Օրերս փոխոստիկանապետը, կատարելով ԱԺ հանձնաժողովիներից մեկի նախաագահի /անունը չեմ գրում, քանի որ ընկերներիս մեջ կան կանայք և երեխաներ/ ՀՐԱՄԱՆՈՎ փոխոստիկանապետը հայտնեց, որ բերման ենթարկվածների տվյալները կփոխանցեն ՊՆ-ին, որպեսզի զորակոչ իրականացնեն։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալները մշակվում են օրինական և որոշակի նպատակներով և առանց տվյալների սուբյեկտի համաձայնության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

Ստացվում է՝ ՀՀ Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով, ինչը խախտում է մարդու անձնական տվյալների սահմանադրորեն երաշխավորված իրավունքները։ Այս խախտման հիմքով դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի վարչական վարույթ հարուցվի և արձանագրվի ՀՀ ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափ լինելը։ Իսկ փոխոստիկանապետի և տեղեկությունները ապօրինի օգտագործողների արարքների իրավաչափության ստուգումը առանձին թեմա է և հաղորդմամբ կներկայացնենք ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Եվս մեկ անգամ ՀՀ ոստիկանությանը կոչ եմ անում տուրք չտալ օրվա մանր դիկտատորների ապօրինի հրահանգներին, գործել բացառապես օրենքի և սեփական առաքելության գիտակցման դիրքրեից։ Ոստիկաններին տեղեկացնում եմ, որ բոլոր գործողությունները փաստաթղթավորում են և անպայման արժանանալու են գնահատականի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ