16 05 2022

ՔԿ-ն ցանկանում է ոստիկանության փոխարեն տարեց ազատամարտիկի նկատմամբ քրգործ հարուցել

ՔԿ-ն ցանկանում է ոստիկանության փոխարեն տարեց ազատամարտիկի նկատմամբ քրգործ հարուցել

Երեք պատերազմների մասնակից, ազատամարտիկ Գեորգի Արիստակեսյանին, որին ոստիկանները այսօր հարվածելով, հայհոյելով ու անհամաչափ ուժ կիրառելով բերման են ենթարկել փողոցի կենտրոնից՝ ավտոերթի ընթացքում, այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում։

Նշենք, որ Արիստակեսյանը եղել է հեծանիվով։ Տեղեկություններ կան, որ Քննչական կոմիտեն ոստիկանության նկատմամբ քրգործ հարուցելու փոխարեն՝ Արիստակեսյանին նման վիճակի հասցնելու համար, մտածում են նրա դեմ քրգործ հարուցել և ձերբակալել։

Այս պահին Արիստակեսյանի մոտ են մի քանի փաստաբաններ, այդ թվում Միքայել Շխիմյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ