«Մենք շարունակում ենք մեր պայքարը, որովհետև այս պայքարի գործողությունները բազմաբովանդակ են․ հիմնական նպատակը՝ ցույց տալ այսօրվա իշխանություններին, որ երկրում այլևս ձևավորված է երկիշխանություն և իրենք չեն իրադրության տերը և օր առաջ պետք է հրաժարական տան ու իշխանությունը հանձնեն ժողովրդին»,-այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց Թադևոս Ավետիսյանը, ով ևս մասնակցում էր անհնազանդության հերթական ակցիային՝ այսօրվա ավտոերթին ։
Անդրադառնալով փաստին, որ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև ավտոերթի մասնակիցներին և անգամ մեքենա տարել տուգանային հրապարակ, Թադևոս Ավետիսյանը նշեց․
«Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողութուն այսօր իրականացրեց , մեքենաներից մեկը տարավ տուգանային հրապարակ՝ պատճառաբանությամբ, որ դանդաղ է վարում․ յուրաքանչյուր վարորդ, օրենքի շրջանակում, իրավունք ունի իր բողոքի գործողությունն իրականացնել»,-ասաց ընդդիմադիր պատֆգամավոը՝ հավելելով․
« Վախեցնեու փորձ էր, բազմահազար քաղաքացիներ նման գործողություններից ո՛չ վախենում են, ո՛չ ընկճվում են։ Մեր պայքարը վճռական է, շարունակվում է և մենք ունենալու ենք հաղթանակ»,-ասաց նա։
Մնարամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը