14 05 2022

Փաշինյանն իր գավառական ճարպկությամբ փորձում է մեկի հաշվին մյուսի հետ հարաբերություններ կառուցել. Սաղաթելյան



Իրենք մեր երկիրը հասցրել են մի իրավիճակի, որ Հայաստանն ակնհայտ ոչ վստահելի և կանխատեսելի գործընկեր է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի համար: Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթեկյանը:

«Ինքն իր գավառական ճարպկությամբ փորձում է մեկի հաշվին մյուսի հետ հարաբերություններ կառուցել: Այդպես արտաքին քաղաքականություն չես կարող վարել: Մեզ համար հստա է, որ Ռուսաստանը մեր թիվ մեկ ռազմավարական դաշնակցային գործընկեր երկիրն է, մենք մեծապես կարևորում ենք նաև ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում: Մենք պետք է կայուն բարեկամական սերտ հարաբերություններ կառուցենք Իրանի հետ, որը ժամանակին ունեցել ենք: Այո, մենք պետք է ժարունակենք մեր լայն համագործակցությունը Արևմտյան երկրների հետ, բայց այդ ամենը մեկը մյուսի հաշվին չպետք է լինի»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ