Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո պատերազմ ենք հայտարարելու Ադրբեջանին և Թուրքիային, մենք բանակցելու ենք, բայց մեր օրակարգով: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց Իշխան Սաղաթելյանը: «Ստեղծված իրավիճակից դուրս գալն ու իրական խաղաղություն հաստատելը ունի մեկ ճանապարհ՝ սրանց հեռացնելը, քանի որ Փաշինյանը մնալով լինելու են կամ նոր զիջումներ կամ նոր պատերազմ»,-ասաց նա:
Նա նաև անդրադարձավ շրջանառվող լուրերին, որ տարակարծություններ կան՝ ասելով.
«Շարժումը քաղաքական է, բայց այն վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա, ընդհակառակը, կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել ինչ-որ կուսակցության կամ անհատի շուրջ, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը