«Դիմադրության» շարժումը երթով գնում է դեպի Դատախազություն, որտեղ հավաքված են զոհերի հարազատները։
«Գնում ենք Դատախազության մոտ հերոսների ծնողներին մեր աջակցությունը հայտնելու, իրենց պահանջը արդար է իրենց պահանջը պայքարի մասին է»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր Դատախազության դիմաց ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
«Այս ընթացքում, ինչ մենք սկսել ենք մեր շարժումը, ուզում ես ձեզ տեղեկացնել, որ մեր զոհված հերոսների ծնողները պահանջ էին ներկայացրել Դատախազությանը, որ իրենք ստանան դատավարական կարգավիճակ, որովհետև պարզ է չէ, մենք գիտենք 44-օրյա պատերազմը ինչ թերություններ է ունեցել, ինչ հանցանքներ է մեջն ունեցել և երկրորդ պահանջը Նիկոլ Փաշինյանին մեղարդյալ ներգարվելն էր։ Առաջին պահանջի մասով՝ տուժող ճանաչվելու, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս մարդիկ պահանջում էին, բոլորն անտեսում էին, այդ պահանջը բավարավել է մի քանի օր առաջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը