Այսօր կրկին Երևանի տարբեր հատվածներում ավտոերթ է իրականացվելու: «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ կերպ իրենք շարունակելու են իրազեկել համաքաղքացիներին:
«Ավտոերթ ենք իրականացնելու քաղաքի տարբեր փողոցներով՝ որպես իրազեկման ակցիա, մեր հայրենակիցներին արթնացնելու ենք ազդանշաններով, հայրենասիրական երգերով, խաչմերուկներ կլինեն, որտեղ մի քիչ ավելի երկար կմնանք, խաչմերուկներ կլինեն, որտեղով ուղղակի կանցնենք: Ավտոերթից հետո արդեն ժամաը 4-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում՝ հանրահավաքի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ այլ ակցիաներ ևս լինելո՞ւ են, Հովհաննես Հարությունյանն ասաց. «Բերեք փակագծերը չբացեմ, իրավիճակային արդեն կհասկանանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը