Համաժողովրդական շարժմանը միացել են նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները: Նրանք կփորձեն պայքարել ոչ միայն փողոցում, այլ նաև սոցիալական հարթակներում:
Երեկ՝ մայիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտարարեցին ոլորտի ներկայացուցիչները՝ Խաչատուր Գրիգորյանը և Աշոտ Մինասյանը, ընդգծելով, որ խոսքը սոցիալական ցանցերում ավելի ուժեղ են դարձնում ուղիղ եթերներն ու գրառումները, որոնցից էլ պետք է օգտվել պայքարի նպատակներն ու անելիքները հասարակության լայն շերտերին ավելի հասանելի դարձնելու համար:
Այսպիսով, առաջարկվում է ամեն օր ժամը 20:30-ին անձնական էջերով ուղիղ եթեր մտնել կամ գրառումներ անել ու համայն աշխարհին պատմել, թե ինչու ենք մենք ուզում մնալ հայ, ինչու ենք ուզում ունենալ սեփական պետությունը՝ օգտագործելով #liveara #haymna #stayarmenian հեշթեգերը:
Հրապարակվել են նաև ֆեյսբուքյան և տելեգրամյան էջերը՝ միանալու համար։
«Live արա, հայ մնա, Live արա, որ թուրք չգա»
#stayarmenian #haymna #liveara
Միացեք Facebook-յան էջին՝
https://www.facebook.com/facevolutionam
Միացեք Telegram-ի էջին՝
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը