Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
Շատ պարզ բանաձև կա ոստիկաններին կարգի հրավիրելու. ինչքան շատ մարդ է մասնակցում ակցիաների, այնքան ավելի պուպուշ են դառնում ոստիկանները։
Եթե չեք ցանկանում, որ ձեր ծանոթին, բարեկամին, հարազատին քաշքշեն, իջեք փողոց, կողքը կանգնեք։ Այլ տարբերակ չկա։
Ինչքան շատ մարդ դուրս գա փողոց, այնքան թուլանալու է օկուպացիոն վարչակարգի հրամանի ուժը։ Այնքան ավելի քայքայվելու է Բաքվի կամակատարի իշխանական բուրգը։
Եւ մի օր այն անխուսափելիորեն փլվելու է։
#գնա՛
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը