«Նախկինում էլ, եթե Շուշին ազատագրվեց, Շուշիի օպերացիան մենք տեսնում էինք բոլոր մարտական գործողությունների համատեքստում , որը հիմք հանդիսացավ հետագա հաղթանակների։ Մեր գործունեության հիմքում պետք է լինի հետևյալը ՝ բանակի վերականգնում, պաշտպանունակության վերականգնում , ներքին համախմբում և ամենակարևորը՝ տնտեսության վերականգնում, որովհետև տնտեսությունը յուրաքնաչյուր պետության ռազմական ներուժի առաջին բաղկացուցիչ մասն է»,-այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար , «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Շուշիի վերադարձման հնարավոր տարբերակի մասին հարցին։
Այս համատեքստում Սեյրան Օհանյանը նաև կարևորեց ներքին ամրությունը , ինչը, ըստ նրա, թույլ կտա լայն ընդգրկվածությամբ արտաքին քաղաքականություն վարել։
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ բերման ենթարկված ցուցարարներին պետք է ուղարկել եռամսյա զորահավաքների, Սեյրան Օհանյանն արձագանքեց․
«Բանակը երբևիցե չի եղել պատժի վայր, այլ եղել է հպարտության , հայրենիքին ծառայելու վայր ․ սա՝ մեկ ․ երկրորդ՝ ՀՀ ԶՈՒ համալրումը , զորահավաքային միջոցառումները չեն կարող լինել ընտրովի՝ դու ընդդիմադիր ես, ցուցարար ես, թե՝ իշխանության ներկայացուցիչ ։ Մեր ցուցարարների զգալի մասը և՛ ծառայել են բանակում , և՛ առաջին ազատամարտի, և՛ 44-օրյա ու ապրիլյան պատերազմների մասնակիցներ են, Անդրանիկ Քոչարյան լավ կանի իր միջավայրում փնտրի չծառայածներին»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը