Նաիրի Հոխիկյանը գրում է․
Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում է գաղտնալսված մի հեռախոսազրույց, որ իբրև թե դաշնակցական գյուղապետը փող է բաժանում ցուցարարներին։
Ուղեղի մարզանքի համար մի հարց տամ այդ կեղտոտ քարոզչությանը հավատացողներին․
Այդ հեռախոսազրույցի մեջ դուք լսեցի՞ք որևէ բառ հանրահավաքի, ցույցի մասնակիցների, մարդկանց փող բաժանելու մասին։ Ընդամենը մեկը մյուսին ասում է, որ Էջմիածնից մարդիկ պիտի գան, ինքը կազմակերպել է։ Մյուսն էլ հարցնում է՝ ինչքա՞ն փող են տվել, ասում է՝ 200։ Այսքանը։
Իրականում հեռախոսով քննարկվել է ՀՅԴ ներսում կազմակերպչական հարց, որը բացարձակ կապ չունի հանրահավաքների հետ։ Իսկ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է նաև ֆինանսական հարց քննարկվել։ Այդ հեռախոսազրույցը գաղտնալսողները թող բերեն գոնե 10 վայրկյանի խոսք, որտեղ անդրադարձ կա հանրահավաքին։
Հիմա որ ես մեկի հետ խոսեմ ու իմ աշխատանքային գործ քննարկեմ, հնարավո՞ր է արդյոք դա ներկայացնել կամ մեկնաբանել այնպես, որ դառնա աշխարհի ամենամեծ հանցանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը