Երևանի Բաղրամյան պողոտայով անցնող ընդդիմության անհնազանդության երթի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց: Երթի մասնակիցները որոշեցին ամբողջությամբ փակել պողոտան, ինչից հետո ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը և փորձեցին բերման ենթարկել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանի խոսքով՝ երթի բազմամարդության պատչառով չստացվեց բերման ենթարկել քաղաքացիներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը