«Իմ շատ ընկերներ, համախոհներ, մարդիկ , որոնց ես չեմ ճանաչում, աջակցության նամակներ են գրել, զանգեր արել ՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով միանալ մեր պայքարին»,-այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով այս պահին անհնազանդության ակցիայի մասնակիցների հետ երթով Նոր-Նորքից շարժվում է Կենտրոն։
Լևոն Քոչարյանն իր խոսքում նաև վերահաստատեց այն կարծիքը, որ ոստիկանական գործողությունները ավելի են մեծացնում պայաքարողների թիվը։
«Ոստիկանները փորձում են վախի մթնոլորտ սերմանել ՝ բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկելով և այլն , ինչպես նաև ճնշել համաժողովրդական այս շարժումը , սակայն այդ ամենը հակառակ էֆկտն է ունենում , տեսնում եք քաղաքացիները ինչպես են ողջունում բոլորիս , սա հնարավոր չէ կանգնեցնել, հակառակը՝ իրենց այդ բոլոր ապօրինի գործողույթունները միայն մեծացնելու են պայքարողների թիվը»,-ասաց Լևոն Քոչարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը