Քաղաքացիները փակել են նաև Մասիվից Կենտրոն իջնող ճանապարհը: Երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է: Այնտեղ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը.
«Արդեն կես ժամ է՝ ճանապարհը փակ է, մինչև ժամը 14.00 ակցիան կշարունակվի: Սա իշխանության համար պայքար չէ, սա մեր երկրի, մեր երեխաների ապագայի, մեր հայ մնալու հարցն է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Լևոն Քոչարյանը:
Նա նաև կոչ արեց այսօր՝ ժամը 15.30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը