03 05 2022

Դատախազությունից ստացել ենք որոշում, որով 26 հերոսներ ճանաչվել են տուժող․ զոհվածի ծնող



 «Դատախազությունից ստացել ենք որոշում, որով   26 հերոսներ ճանաչվել են տուժող»,-այս մասին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում,  ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկը՝  ներկայացնելով այդ որոշումից մի հատված 

«Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար  մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա», - ասաց ծնողը։

«Մենք դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը, դատաախզին, որպեսզի բարձրագույն պաշտոնատար անձին  ներգրավվեն որպես մեղադրյալ  և  նշված գործով հարցաքննեն»,-ասաց զոհվածի ծնողը։

Հիշեցնենք՝ ծնողները պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաև Նիկոլ Փաշինյանին: Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ