«Առանց թուրքի Հայաստան», «Միացում», «Տեր ենք մեր հայրենիքին, քշենք վերջին թուրքին» վանկարկումներով «Դիմադրության» շարժումը ակցիաներ է իրականացնում Երևանում։
Մայրաքաղաքի մի քանի տասնյակ խաչմերուկներ են փակվել։
«Այս պահին Երևանում մոտ 20 հատ նման երթ է տեղի ունենում։ Ժողովուրդը փողոց է իջել, երևանցին փողոցում է։ Որքան ուզում են ձերբակալեն, որքան ուզում են` բերման ենթարկեն։ Ինչքան տանում են, էնքան մեր թիվը կրկնապատկվում է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը միասնության կոչ անելով ակցիային շենքերի պատուհաններից հետևող երևանցիներին։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկհայտ է, որ այսօր մասշտաբներն ավելի մեծ են․«Ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, ցանկանում ենք փողոց փակել, բայց արդեն բոլոր փողոցները փակ են, բռավո մեր հայրենակիցներին, ու սա մաբողջ Հայաստանում է այսպես։ Ժողովուրդը ոտքի է հելնում օրեցօր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը