Կա վճռական տրամադրված մեր հայրենակիցների մի հոծ խումբ, որոնք պատրաստ են մեր երկիրը փրկել էս թրքահպատակ իշխանություններից: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Մենք այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ և լկտի պահվածքը՝ որոշ տեղերում: Սա ցույց է տալսի, որ իշխանությունները սարսափած են ու հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է: Իրենք գուցե ամեն ինչի պատրաստ լինեն, իրենք՝ վերևները, բայց ես չեմ կարոծում, որ նույն ոստիկանները կգնան նման քայլերի, դա նաև կախված է այստեղ հավաքվածների վճռականությունից, բազմամարդությունից: Փորձը դա է ցույց տալիս՝ որտեղ տեսնում են շատ մարդ կա, ոչ մի աբն չեն անում, որտեղ տեսնում են համեմատաբար ավելի քիչ են, սկսում են իրենց լկտիություններն անել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը