Այսօր՝ օգոստոսի 2-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում հետազոտվեցին ապացույցները՝ մասնավորապես տեսանյութեր։
Իր ելույթի ընթացքում Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարեց․
«Զեկուցագրի մեջ, այս փուլում զերծ մնամ գնահատականներ հնչեցնելուց, ակնհայտ իրականությանը և տեսանյութին չհամապատասխանող և տարբերվող իրականություն է նկարագրված, որովհետև Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանին կամ հավաքի մյուս մասնակիցներին որևէ պահանջ չի ներկայացրել, որը չի կատարվել իրենց կողմից, այլ հակառակը թիրախավորված և նպատակաուղղված մոտեցել են և Լևոն Քոչարյանին ձերբակալել։ Հետագայում այս հայտարարությունը ճառերում ավելի բովանդակային զարգացում կստանա, բայց մենք վարույթի նախաձեռնման առիթի օրինականության և դրանում տեղ գտած տեղեկությունների հետ ակնհայտության մակարդակում խնդիր ունենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը