Ժամը 12։00-ի դրությամբ Երեւանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 199 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երեւանում քաղաքացիները տարբեր փողոցներ են փակել։ Փողոցները բացելու նպատակով ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել քաղաքում, որոնք բիրտ ուժ կիրառելով ցուցարարների նկատմամբ, բացում են ճանապարհները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը