01 05 2022

Դիմում եմ ՔՊ-ին․ դուք գերի եք և ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու և կանգնելու ժողովրդի կողքին․ Իշխան Սաղաթելյան



Առաջիկա օրերին պետք է ցույց տանք, որ այս մարդը չունի նաև իշխանություն։ Դիմում եմ ՔՊ խմբակցությանը՝ դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, պարզապես գերի, ձեզանից մեծամասնությունը անմիջական առնչություն կամ կապ չունի բոլոր հանցանքների և որոշումների հետ, դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին, սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու գիտակցելու և լինելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու, հասկացեք, գիտակցեք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշում կայացրեք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դիմում եմ մեր ուժային կառույցներին, հանուն ՀՀ-ի և մեր ժողովրդի անվտանգության և մեր երկրի վաղվա օրվա և ապագայի գործեք միայն օրենքի և ձեր լիազրությունների սահմաններում, չկատարեք այդ խելագարի հրահանգները և ապօրինի որոշումները, մենք հայտարարել ենք մեր պայքարը լինելու է բացառապես խաղաղ միջոցներով, բայց միաժամանակ ասում ենք՝ լինելու ենք վճռական և գնալու ենք մինչև վերջ։ Երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է կառավարության շենքում, իսկ սադրիչ խմբերը, զինված միավորումները, բանսարկուները փնտրեք Նիկոլի և իր խմբակի շրջանաներում։ Այս ժողովուրդը հանուն արդարության, հանուն Արցախի, հանուն ՀՀ վաղվա ապագայի դուրս է եկել փողոց և ժողովրդական լայն ճնշման տակ օրերի ընթացքում ձեզ հեռացնելու է»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ