Այսօր՝ մայիսի մեկին մեկնարկում է համապետական շաբաթօրյակը, երկիրը պետք է մաքրենք համապետական աղբից: Այսպես իր ելույթը Ֆրանսիայի հրապարակում սկսեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը: «Այստեղ կանգնած են արժնապատիվ մարդիկ, իրենք ինչպես կարող են չհաղթել: Մենք արդեն հաղթել ենք, տեսեք թե ինչքան ոստիկան են բերել, ֆրանսիայի հրապարակը ավելի լավ է պաշտպանվում, քան մեր սահմանները, Նիկոլը վախեցած է»,-ասաց նա: Վերջում Հայկ Մամիջանյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց դուրս գալ ֆեյսբուքյան տիրույթից և իրական «լայք» դնել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ ՀՀ քաղաքացին է որոշում Հայաստանի ապագան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը