Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
Շատերն են հարցնում, թե լինելու՞ եմ արդյոք այսօր հանրահավաքին՝ Ֆրանսիայի հրապարակում և արդյոք իմաստ ունի՞ այս ամենը:
Այո՛, լինելու եմ և կոչ եմ անում, որ միանաք:
Եկեք և ուղղակի կանգնեք հրապարակում, որպեսզի ցույց տաք, որ անհամաձայն եք վարվող հակապետական քաղաքականության հետ:
Իսկ իմաստ ունի այնքանով, որքանով որ կարևոր է ձեզ համար պետության/հայրենիքի պահպանման հարցը(առանց չափազանցության):
Եթե չկանգնացնենք այս կործանարար ուժին, գահավիժման գործընթացը շարունակվելու է: Դեռ վերջնանպատակին չեն հասել:
Ուրեմն, հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում, ժամը 16:00-ից սկսած
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը