«Վարչապետն ինձ ահաբեկում էր, որ իմ մյուս որդուն քրեական պատասխանատվության կենթարկի․ Նիկոլը մի որդուս գլուխը կերավ, թոռնիկս անհայտ կորած է , հիմա էլ մյուս որդովս է ինձ վախեցնում է , որ չխոսեմ։ Մեզ ասում է լրատվամիջոցների առջև ելույթ մի ունեցեք․ բայց ոստիկաններին տալիս էր հեռախոսները, նրանք էլ կառավարության շենքի մոտ մեզ ձայնագրում էին, որ տանեին պատասխանատվության ենթարկեին։ Ինքը կարող է ինձ վախեցնի, ասել եմ դու էլ երեխա ունես, քո երեխայի համար վախեցի ։ Ինքը մարդ չի, եթե ծնողին վախեցնում է , վիրավորում»,-ասաց Գլխավոր դատախազության դիմաց այս պահին բողոքի ակցիա անող զոհվածների ծնողներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը