Այս իշխանությունների ամենամեծ սխալն այն է, որ մտածում են թե հայ ազգը հիմար է, բայց նրանք չարաչար սխալվում են և մի քանի օրից կհամոզվենք։ Մեր ազգն ուղղակի միամիտ է, սիրում է ականջահաճո խոստումներին հավատալ և գնալ դրա հետևից։ Այս մասին Էջմիածնում ասաց Սարդարապատից դեպի Երևան երթի մասնակիցներից, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամ Հովհաննես Հարությունյանը։
«Դրա համար տարիներ շարունակ խաբել են մեր ժողովրիդն, այս օրերին մենք հասկացանք, որ արթանցումը ժամ առ ժամ, օր առ օր ավելանում է, այնպես որ վստահ ասում եմ բոլորիդ՝ այս իշխանությունների օրերը հաշված են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման 4 խումբ քայլերթով Երևան է գալիս է Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից, որտեղ Մայիսիս 1-ին սպասվում է համազգային հանրահավաք։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը