Այս պայքարը կուսակցական և անձնական պայքար չէ, մենք վստահեցնում ենք, սա ազգային պայքար է։ Այս մասին Սարդարապատից Երևան երթի Էջմիածնում կանգառում ասաց երթի մասնակից Սևակ Խաչատրյանը։
«Մեր գաղափարի հիմքում ընկած է հայրենիքը, հետևաբար չի կարող հաջողություն չունենալ։ Մենք ոչ մեկս չի ցանկանում ինչ-որ անձերի բերել իշխանության, մենք ուզում ենք հայ մնալ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման 4 խումբ քայլերթով Երևան է գալիս է Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից, որտեղ Մայիսիս 1-ին սպասվում է համազգային հանրահավաք։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը