«Ճանապարհից մեզ անընդհատ միանում են նորանոր մարդիկ նորանոր խմբեր, մեր շարքերը գնալով համալրվում են ․ էկրանից այն կողմ ուղղակի չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի մթնոլորտ է ,վստահություն, ջերմություն այստեղ։ Այն համոզմունքը, որ բոլորս ներդնում ենք այս ամենի մեջ իրականում տալու է այն արդյունքը , որ ակնկալում ենք, ակնկալում ենք որ հավերժական Հայաստանը այս ճակատագրական պահին կոգեշնչվի մեր պայքարով ու դուրս կգա, կկայացնի իր որոշումը։ Շատերին կարող է թվալ, որ իր ձայնը որոշիչ չէ, բայց համոզված եղեք, որ եթե մենք՝ բոլորս կանգնենք պայքարենք հանուն Արցախի ու Հայաստանի ապագայի, մենք անպայման կհաջողենք»,-այս մասին ասաց Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակիցներից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը