28 04 2022

Գնացեք ձեր տանը կախեք․ Հյուսիսային համալսարանի ռեկտորը սպառնաց՝ Արցախի դրոշը տեղադրող ուսանողներին



Երիտասարդները այսօր՝ ապրիլի 28-ին շարունակել են իրազեկման ակցիա իրականացնել երևանյան բուհերում։ Նրանք փորձեցին Արցախի դրոշ տեղադրել Հյուսիսային համալսարանում, սակայն նրանց թույլ չտվեցին և հորդորեցին դուրս բերել դրոշը համալսարանի տարածքից՝ նշելով, որ համալսարանը մասնավոր տարածք է։

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը երիտասարդներին ասաց՝ եթե դրոշ դրվելով հարց լուծվեր, միլիոն հատ դրված կլիներ. «Դուրս եկեք համալսարանից, դուք չպետք է որոշեք, թե որ դրոշը որտեղ կախվի: Գնացեք ձեր տանը կախեք: Համալսարանը մասնավոր ուսումնական հաստատություն է։  Ձեր քայլը մեր համալսարանում իրագործելու համար ոչ նպատակահարմար ենք գտնում։ Եթե մեկը կարող է ինձ ապացուցել, որ դրոշ չդնելը դավաճանություն է, ինքը ստորի ծնունդ է, գնացեք այդ ակցիան ձեր միջավայրում արեք, սա մասնավոր հաստատություն է»,- ասաց ռեկտորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ