28 04 2022

Միայն մենք կկարողանանք ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու խաղաղությունը․ Արթուր Խաչատրյան



«Թուրք-ադրբեջանական հրոսկաները չեն թաքցնում իրենց նպատակները՝ ոչնչացնել  Հայաստանը, հայ ազգը։  ՀՀ իշխանությունները փոխարեն  մեր  ոխերիմ թշնամիներին հակահարված տալու, խոսում են խաղաղության մասին, հաշտության մասին՝ խորքում ուենալով միակողմանի զիջումներ կատարելու  նպատակը»,-այս մասին ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝  Ապարանից և Սարդարապատից այսօր մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթից առաջ ։

«Մենք խաղաղությանը դեմ չենք, մենք ենք հայտարարում խաղաղության մասին, մենք ենք խաղաղության կողմնակիցները,  նաև   հայտարաում ենք՝   քանի Հայաստանը հզոր պետություն չէ, չի կարող այս տարածաշրջանում խաղաղ ապրել։ ։ Մեր այն բոլոր քաղաքացիներին, որոնց փորձում են համոզել , խաբել, թե՝  այս ուժերը եթե  գան  նրանք կբերեն պատերազմ, ուզում եմ ասեմ՝  ոչ , միայն մենք  կկարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը , խաղաղություն՝  Արցախում․ ՀՀ սահմաններին, նաև՝  ներդաշանակություն՝  Հայաստանի  ներում։  Զարթի՛ր լաո,  առաջ դեպի հզոր, ազատ,  անկախ և միացյալ Հայաստան՛,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ