27 04 2022

Երեկվա քաղաքացին պետք է լինի Նիկոլի վերջին զոհը․ Իշխան Սաղաթելյան



«Սիրելի հայրենակիցներ մեր երթը շարունակվում է․ այսօր առավոտվանից տեսաք, մայրաքաղաքում քանի դիմադրության օջախներ են ձևավորվել, մեր քաղաքացիներն ինքնակազմակերպվում և միանում են մեր պայքարին,  կոչ եմ անում շարունակե՛ք ձևավորել դիմադրության օջախներ, շարունակե՛ք ինքնակազմակերպվել, կարճ ժամանակ հետո, մինչև մայիսի 1-ը, մենք ամբողջ Հայաստանի տարածքում, մեծ ու փոքր գյուղերում, համալսարաններում, կոլեկտիվներում ունենալու ենք դիմադրության նոր օջախներ»- հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ Գարեգեին Նժդեհի հրապարակից մեկնարկած երթից առաջ։

«Օրեցօր մեր պայքարը թափ է հավաքում, մեր ազգը ոտքի է կանգնում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ կոչ անելով բոլորին միանալ վճռական պայքարին։   

«Եթե ուզում եք ապրել անվտանգ, բարեկեցիկ և ունենաք Հայրենիք դուրս եկե՛ք փողոց մեկ անգամ  և՝ վերջնական։ Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնել։ Երեկվա քաղաքացին պետք է լինի Նիկոլի վերջին զոհը, այս պայքարից նահանջ չկա»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ