Ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցում տեղի ունեցած վրաերթը խլեց 29-ամյա հղի կնոջ կյանքը։ Կնոջը վրաերթի էր ենթարկել վարչապետի ավտորաշարասյան մաս կազմող ոստիկանական ավտոմեքենան, վրաերթից հետո ավտոշարասյունը շարունակել էր ճանապարհը՝ առանց կանգ առնելու:
Ժամեր անց միայն Վարչապետի աշխատակազմից միայն հայտնեցին, այն էլ աշխատակազմի ղեկավարի շուրթերով, որ վարչապետը մեքենա չի վարում և ինքը չի եղել ղեկին: Ներողության, ափսոսանքի, ցավաքցանքի որևէ խոսք չկար:
Այսօր ևս ԶԼՄ ներկայացուցիչները փորձել են դեպքի հետ կապված մեկնաբանություն ստանալ կառավարությունից, սակայն պատասխանը եղել է, որ ավելացնելու բան չունեն: Տարոն Չախոյանի գրությունը ընդունենք ի գիտություն:
Նշենք, որ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված աղջիկը Սոնա Մնացականի Մնացականյանն էր, Արտաշատի շրջանից՝ գյուղ Բերքանուշից։
Սոնան ամուսնացած էր, բնակվում էր Երևանում, սպասում էր իր առաջնեկին: Նա ծվել էր 1993 թվականին, հունիսի 1-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը