26 04 2022

10 րոպե ամբողջ երթը նստեց փողոցում՝ ապօրինի ձերբակալությունների դեմ բողոքի համար



Երևանի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Սայաթ-Նովա փողոցի մերձակայքում, «Դիմադրություն» շարժման բազմամարդ երթը ամբողջությամբ նստեց ուղիղ փողոցի կենտրոնում՝ որպես բոլոքի նշան այն ապօրինի ձերբակալությունների դեմ, որոնք կատարվում են նաև փողոցներում նստելու և փողոց փակելու համար։ Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ամբողջ երթը կնստի 10 րոպե։

«Այս օրերին մեր ընկերներից շատերին բերման են ենթարկել։ Ունենք նաև քաղբանտարկյալներ։ Ուզում ենք զգուշացնել, որ այդ ապօրինություններով չեն կարող կասեցնել մեր պայքարը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ