26 04 2022

Հ1-ը ջահերով երթը չի լուսաբանել, որովհետև աշխատողների պակաս ունի

Հ1-ը ջահերով երթը չի լուսաբանել, որովհետև աշխատողների պակաս ունի

Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թողարկումներում #Ջահերով #երթին այդպես էլ անդրադարձ չեղավ։ «Երթին անդրադարձ չի եղել մարդկային ռեսուրսի սակավության պատճառով, քանի որ հանգստյան օրը (ապրիլի 23) լրատվական ծառայությունն աշխատում է մասնակի ծանրաբեռնվածությամբ»։
Պատասխանը ծիծաղելի է և պախարակելի։ Ջահերով երթին մասնակցում էին հազարավոր մարդիկ, ովքեր հարկեր են վճարում, և Հանրայինն առաջինը պետք է անդրադառնար Ջահերով երթ ֊ին։
Հանրայինը Նիկոլ Փաշինյանի անձնական գրպանային լրատվամիջոցն է դարձել։
Բավական է, ուշքի եկե՛ք։ Ժողովրդավարական երկիրը դարձրել եք բռնապետություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ