26 04 2022

Ինչո՞ւ պետք է ցավս գրկած քայլեմ․ եթե գործ չհարուցեն գլխավոր մեղավորի դեմ, ուրեմն իրենք էլ են մեղավոր․ հերոսի մայր



Որդիս շատ էր սիրում Արցախը, նույնիսկ Ջրականում նահանջի ժամանակ զորամասի դրոշն էր հետը հանում։ Արթուրս արել է ամեն ինչ՝ փրկելու Հայաստանը։ Ազատության հրապարակից դեպի Դատախազություն երթի ժամանակ հուզված պատմեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը։

«Պետք է վերևից ներքև որդուս մահվան համար պատասխան տան՝ գլխավոր մեղավորից սկսած։ Մեր երեխեքը պայքարեցին Հայաստանի, Արցախի համար, իրենք ուզում են նվիրել։ Ծնողներին ասում եմ վայելեք էս ճանապարհը, վաղը կարող է սա էլ չունենանք՝ քայլելու։ Ինչո՞ւ պետք է մեր ցավը գրկած քայլենք, ոչ մեկ պատասխան չտվեց, որևէ քննություն չի եղել։ Եթե գործ չհարուցեն գլխավոր մեղավորի դեմ, ուրեմն իրենք էլ են մեղավոր»,-ասաց հերոսի մայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ