Սա արդեն որերորդ դեպքն է, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում, սա խոսում է ոստիկանների ոչ համաչափ գործողությունների մասին: Այս մասին ոստիկանության ենքի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Էլինար Վարդանյանը: «Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը վերածվել է ոստիկանական երկրի, երբ իշխանավորները փորձում են սահմանափակել ազատ խոսքն ու տեղաշարժը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկել դիմադրության շարժման մասնակից երիտասարդներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը