Այս ճանապարհը, որով հիմա մենք քայլում ենք, Նիկոլի սահմանազատման և սահմանագծման հանձնախմբի ստեղծման դեպքում համարվելու է ադրբեջանական, և մենք այս ճանապարհով այլևս ոչ կարողանալու ենք քայլել, ոչ երթևեկել: Քայլերթի ժամանակ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը:
«Նիկոլն ու Ալիևը սա ադրեջանական տարածք են համարում, իսկ մենք համարում ենք, որ սա հայկական է, դրա համար էլ եկել ենք այստեղից քայլելու, սա խորհրդանշական է, իսկ ովքեր մեզ հետ են, սա համարում են հայկական, կոչ ենք անում միանալ մեզ»:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն ապրիլի 25-ից երթեր են սկսել ՀՀ տարբեր մարզերից դեպի Երևան։ Առաջինը սկսվել է Տավուշից` Իջևան քաղաքից։ Միաժամանակ Երևանում մեկնարկել է «Դիմադրություն» շարժումը, որոնք մինչ ընդդիմության մյուս անդամները տարբեր մարզերից կհասնեն Երևան, մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատրաստվում են իրազեկման ակցիաներ իրականացնել։
Այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը