Ապրիլի 25-ին տեղի ունեցավ «Դիմադրության շարժման» առաջին իրազեկման ակցիան՝ Երևանի Կոմիտասի պողոտայից, Սուրբ Խաչ եկեղեցու բակից։ Խորհրդանշական երթ մեկնարկեց Իջևան քաղաքից։ Այսօր՝ ապրիլի 26-ին, խորհրդանշական երթ կմեկնարկի Տիգրանաշենից, այնուհետև երթեր կմեկնարկեն Բաշ Ապարանից և Սարդարապատից՝ դեպի Երևան։
Միաժամանակ, այսօր՝ 18։30-ին, իրազեկման երթ կմեկնարկի Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից։ Ամեն օր տեղի կունենան երթեր, իսկ մայիսի 1-ին՝ մեծ հանրահավաք, որի տեղի և ժամի մասին լրացուցիչ կհայտարարվի։ Ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժ ապրիլի 25-ի ջահերով երթից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը