Օրվա իշխանության դեմ ընդվզող քաղաքացիները քայլերթով Իջևանից շարժվում են Երևան։ Նրանց է միացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Գրեթե 150 կիլոմետր ենք քայլելու, շատ խորհրդանշական վայրում ենք և մեկնարկը խորհրդանշական է։ Այստեղից մենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթն ենք սկսում։ Բազմիցս կրկնել եմ բանաձևը հաղթանակի՝ չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան , ինչպես որ՝ չկա Տավուշ առանց Հայաստան և չկա Հայաստան առանց Տավուշ։ Մեր հայրենիքի բոլոր հատվածները սրբազան են և պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։ Գրեթե 7 օր քայլելու ենք և ուզում եմ իրո՛ք հայ մարդը, իմ սիրելի հայրենակիցներն իրապես գիտակցեն պահի վճռականությունը և իրենց ընդվզումը հայտնեն, որովհետև մենք օր առաջ պետք է ազատվենք այս թուրքհպատակ վարչախմբից և այս ճանապարհին մեր սրբազան քայլերթը պետք է միասնաբար անցնենք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով ․ «Վստահ եմ, որ ճանապարհին շատերն են միանալու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը