25 04 2022

Այն, ինչ կատարվում է, ցույց է տալիս, թե ինչպես է թուլանում իշխանությունը. Միկա Բադալյան



Ինձ ձերբակալելու հիմնական պատճառը եղել է ամսի 21-ին ՌԴ դեսպանատան մոտ իրականացրած ակցիան: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողի հարցին պատասխանելիս ասաց «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը, որին հիշեցնենք, օրեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր և կալանովրման միջնորդությւն էր ներկայացվել, որը մերժվեց:

«4-5 ոստիկաններ էին, որոնք քաղաքացիական հագուստով էին, փորձում էին ամեն կերպ մեքենան նստեցնել, չստացվեց, հետո մի 8 ոստիկան էլ ավելացավ, որից հետո կադրերը դուք տեսել եք: Հիմնական մեղադրանքը եղել է կապված ֆեյսբուքյան իմ գրառման հետ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ