«Ես Մուշի Խրավշար գյուղի իմ պապերի հետնորդն եմ, որոնք գաղթել են իրենց հայրենի հողից Ցեղասպանության պատճառով ինչպես հադրութեցին, շուշեցին, քարինտակցին գաղթեցին իրենց հայրենի հողից վերջին 44-օրյա դավադիր պատերազմի հետևանքով»,- ասաց ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակում՝ «Զարթնիր լաո» խորագրով Ջահերով երթի մեկնարկից առաջ դիմելով հավաքվածներին։
«100 և ավելի տարի առաջ մեր թշնամիների նպատակն ու երազանքը չիրականացավ․ հայ մարդը ոչ միայն կարողացավ վերականգնվել և չկոտորվեց, այլև ստեղծեց պետություն և այդ պետության հիմքով 90-ականների սկզբին վաստակեց անկախություն, հաղթեց Արցախյան առաջին պատերազմում և թույլ չտվեց, որ Արցախն անցնի Ադրբեջանի կազմն ու ցեղասպանվի»,-ասաց նա։
Երբ Հայաստանը գտնվում է թրքացման, Արցախը՝ հայաթափման ճանապարհին, նշեց Գոռ Սարգսյանը, որպես դաշնակցական երիտասարդ՝ մենք ձեզ առաջարկում ենք պայքար, պայքար հանուն մեր արժանապատվության, պայքար հանուն ուժեղ պետության։
Ջահակիրները միաձայն վանկարկեցին՝ պայքար։
Մանրամասն՝ տեսանյութում․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը