23 04 2022

Գյումրիում գողացված Արցախի դրոշը կրկին վերականգվել է իր տեղում. ՀՅԴ Գյումրու ՄԿ ներկայացուցիչ

Գյումրիում գողացված Արցախի դրոշը կրկին վերականգվել է իր տեղում. ՀՅԴ Գյումրու ՄԿ ներկայացուցիչ

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի զորակցություն Արցախի Հանրապետության սույն թվականի ապրիլի 10-ին Գյումրու Զորավար Անդրանիկի պուրակում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը։

Արցախի Հանրապետության համար ճակատագրական այս ժամանակահատվածում,երբ աշխարհասփյուռ հայությունը քայլեր է ձեռնարկում համախմբվելու Արցախի շուրջը,աշխարհի ուշադրությունը սևեռելու արցախահայության խնդրիրների վրա, հակազգային ,մեր դարավոր թշնամիների շահերը սպասարկող անձինք դավաճանորեն գիշերը գողանում են պուրակում տեղադրված Արցախի Հանրապետության պետական դրոշը։

Մեր պետականության, հաղթանակների և մեր նահատակների նկատմամբ ավելի լկտի,դավադիր քայլ դժվարին է պատկերացնել։

Այս պիղծ քայլը օրվա իշխանությունների Արցախից հրաժարվելու ապացույցն է։

Կոչ եմ անում ՀՀ պատկան մարմիններին բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել հանցախմբին։

Այսօր դրոշը կրկին բարձրացվել է Գյումրու Զորավար Անդրանիկի պուրակում։

Արցախը սրբություն է…

Արցախի Հանրապետության պետական խոհրդանիշները

սրբություն են…

Արցախը երբեք չի լինելու ադրբեջանի կազմում…»

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ